«Սպայկա»-ն ձգտում է նոր բարձունքների և միշտ պատրաստ է առողջ մրցակցության
"Սպայկա" ՍՊԸ՝ տարածաշրջանի առաջատար գյուղատնտեսական հոլդինգն է, որը զբաղվում է գյուղատնտեսական բազմապրոֆիլ արտադրությամբ: Ընկերությունը կայուն դիրքեր է զբաղեցնում միջազգային բեռնափոխադրումների ոլորտում, իսկ 2007 թվականից նաև հանդիսանում է արևահամ մրգի ու բանջարեղենի խոշորագույն արտադրող և արտահանողը դեպի Եվրոպա, ԱՊՀ և Պարսից ծոցի երկրներ:
Այնուհետև 2009 թվականին ստեղծվեց «Արարատֆրուտ» ապրանքանիշը, որը տարիների ընթացքում արտահանվող երկրներում դարձավ հայկական անուշահամ մրգի և բանջարեղենի այցեքարտը:
Այսօր "Սպայկան" հանդիսանում է Հայաստանի ագրարային տնտեսության ռազմավարական նշանակության խոշորագույն արտահանող ընկերությունը` ապահովելով արտահանման ծավալի 70%-ը։
2015 թվականին կոմպոտների և հյութերի, պահածոների նոր արտադրության ներդրման շնորհիվ, "Սպայկան" նախատեսում է մթերել և իրացնել տարեկան 20,000 տոննա գյուղմթերք: Արտադրության տարեկան արտադրական ծավալը կազմում է 42 մլն. տարա:
Ընկերության շարժակազմը համալրված է հանրահայտ VOLVO մակնիշի ավելի քան 320 փոխադրամիջոցներով:
2016 թվականին գործարկվեց շուրջօրյա VOLVO տեխսպասարկման կենտրոնը: Բացի այդ "Սպայկա" ընկերությունը VOLVO, CARRIER TRANSICOLD, SHMITZ CARGOBULL ընկերությունների պաշտոնական դիստրիբյուտորն է Հայաստանում:
2016 թվականին մեկնարկվեց ինտենսիվ այգեգործության զարգացումը Շենիկ և Ալափարս գյուղերում, հիմնադրվեցին ավելի քան 500 հեկտար այգիներ:
Հայկական գյուղատնտեսության հզորացման և զարգացման նպատակով 2018 թվականին "Սպայկա" ընկերությունը Երևանի Նորագավիթ թաղամասում կառուցում է աշխարհում կիսափակ տեխնոլոգիաներով ամենամեծ ջերմոցային համալիրը՝ 50 հեկտար մակերեսով։
2019 թվականին միջազգային շուկան գրավելու նպատակով "Սպայկա" ընկերությունը մասնակցում է Բեռլինում և Դուբայում հեղինակավոր ցուցահանդեսներին:
"Սպայկա" ընկերությունը նաև շահագործման է հանձնում պանրի և այլ կաթնամթերքի գերժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած գործարանը` տարեկան ավելի քան 2 000 տոննա արտադրողականությամբ:
Ընկերության կողմից Հայաստանի գույղատնտեսության մեջ ընդհանուր ներդրումների ծավալը կազմում է ավելի քան 300 մլն դոլար:
Առջևում նոր նպատակներ և հեռանկարային ծրագրեր: