Կայուն զարգացում
"Սպայկա" ՍՊ ընկերությունը որդեգրել է իր գործունեությունը կայուն զարգացման սկզբունքներին համահունչ կազմակերպելու և իրականացնելու քաղաքականությունը: Այդ նպատակով ընկերությունն իր գործունեությունը իրականացնում է Միջազգային ֆինանսական կորպորացիայի գործունեության ստանդարտներին համապատասխան:
Կայուն զարգացման սկզբունքներին իր գործունեության համապատասխանեցման նպատակով "Սպայկա" ՍՊ ընկերությունը կարևորում է։
- Շրջակա միջավայրի, տեխնիկական անվտանգության և սոցիալական քաղաքականության սահմանումը,
- Մարդկային ռեսուրսների ներգրավման և կառավարման քաղաքականության սահամանումը,
- Իր գործունեության հետ կապված հարցեով շահագրգիռ հանրության հետ առողջ երկխոսության մեխանիզմների ստեղծումը և փոխշահավետ համագործակցության ծավալումը,
- Կայուն զարգացման սկզբունքներին կապալառուների գործունեության համապատասխանեցումը.
2018թ. հուլիսին "Սպայկա" ՍՊ ընկերությունը ANKA GLOBAL կազմակերպության կողմից ստացել է հետևյալ հավաստագրերը՝
- ISO 14001:2015` բնապահպանական կառավարման համակարգ,
- ISO 2200:2005 ՝ սննդի անվտանգության համակարգ,
- ISO 9001՝ որակի կառավարման համակարգ,
- OHSAS 18001՝ աշխատանքի անվտանգության կառավարման համակարգ.
2019 թվականին ընկերության ջերմոցային համալիրներն ու ինտենիվ այգիներ հավաստասգրվել են համաշխարհային GLOBALG.A.P սերտիֆիկացմանը՝ սննդամթերքի/շրջակա միջավայրի/աշխատանքի անվտանգության, որակի կառավարման ինտեգրված միջազգային կառավարման համակարգին։
Ընկերությունը 2020թ-ի ստացել է BRC food safety and packaging սննդամթերքի փաթեթավորման, պահեստավորման և բաշխման հավաստագիր:
Այսպիսով, Սպայկան հնարավորություն է ստանում ուղիղ մատակարարումներ իրականացնել Մեծ Բրիտանիայի և ԵՄ երկրների մանրածախ առևտրային ցանցերին։
Բողոքարկումների մեխանիզմի ընթացակարգ