Իր որակով, նկարագրով «Սպայկա Պլաստիկս»-ի արտադրանքը միակն է տարածաշրջանում ու ԱՊՀ երկրներում
«Սպայկա Պլաստիկս» ապրանքանիշի արկղերը և բեռնատակդիրները (պալլետ) պատրաստվում են եվրոպական էկոլոգիապես մաքուր փքվող պոլիստիրոլի բարձրորակ հումքից: Արտադրության մեջ կիրառվում են գերմանական հանրահայտ “KURTZ” ընկերության տեխնոլոգիաները և սարքավորումները:
Իր որակով, նկարագրով «Սպայկա Պլաստիկս»-ի արտադրանքը համապատասխանում է միջազգային ստանդարտներին:
Արկղերի հիմնական առանձնահատկություններ են.
- Թեթևություն և ամրություն
Արկղերը` պոլիստիրոլի շնորհիվ, զգալի թեթև և ամուր են: Վերջինիս կշիռը մոտ 200-300 գրամ է:
- Օդաջերմափոխում
Անցքերի առկայության շնորհիվ կատարվում է միջավայրի և մթերքի միջև անհրաժեշտ օդաջերմափոխում:
- Չափսերի առկայություն
Արկղերի չափսերն են` 400*300*162մմ, 400*600*90մմ, 400*600*110մմ, 400*600*150մմ, 400*300*200մմ, 400*1200*301մմ:
Բեռնատակդիրների (պալլետ) հիմնական առանձնահատկություններն են.
- Անվտանգություն և ամրություն
Բարձրակարգ հումքի օգտագործման շնորհիվ` բեռնատակդիրներն օժտված են կոտրվելու, դեֆորմացվելու հանդեպ դիմադրողականության առավել բարձր գործակիցներով:
- Ֆիտոսանիտարիա
Արտահանման և ներկրման ընթացքում ֆիտոսանիտարիա չի պահանջվում:
- Սանիտարական վիճակ
Բեռնատակդիրները պատրաստվում են էկոլոգիապես մաքուր հումքից` համապատասխանելով սննդի արդյունաբերության միջազգային չափանիշներին: Բեռնատակդիրները լվացվում են և երաշխավորում են մաքրություն`չկրելով ու չտարածելով տարատեսակ բացիլներ, վարակներ: Դրանք նաև խոնավադիմացկուն են, չունեն ծակոտիներ և պաշտպանված են բացիլներից, վնասատուներից, վարակներից և բորբոսներից:
- Չափսերի առկայություն
Բեռնատակդիրների կշիռը չի գերազանցում 3 կիլոգրամը: Վերջինիս չափսերն են` 1200*1000մմ, 1200*800մմ:
ՀՀ, 0007 ք. Երևան, Արշակունյաց 252 |
---|