Աշխարհում կիսափակ տեխնոլոգիաներով ամենամեծ 105 հա ջերմոցային համալիրը
2014թ.-ին "Սպայկա" ընկերությունը Արարատի մարզի Շահումյան համայնքում հիմնում է տարածաշրջանի ամենամեծ ժամանակակից ջերմոցային համալիրը՝ 50 հեկտար, իսկ 2017 թվականին շահագործման է հանձնում հանրապետությունում ամենամեծ սածիլանոցը՝ 5 հեկտար մակերեսով:
Ընկերությունը շարունակում է զարգացնել ջերմոցային տնտեսությունը Հայաստանում և 2018թ.- ին հիմնում է Երևանի Նորագավիթ թաղամասում աշխարհում կիսափակ ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած ամենամեծ ջերմոցային համալիրը՝ 50 հեկտար մակերեսով և 800 աշխատատեղերով։
Ջերմոցային համալիրները սերտիֆիկացված են Global Gap համաշխարհային ստանդարտներով և գործում են որակի կառավարման ISO 22000:2005 միջազգային չափանիշներին համապատասխան:
Ընկերության ջերմատներ հագեցած են առաջատար տեխնոլոգիաներով և ապահովում են բույսերի համար օպտիմալ միկրոկլիմա, ինչպես նաև ուղղված են էներգետիկ ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը:
Ժամանակակից մոտեցումը թույլ է տալիս ջերմաստիճանը կառավարել ավտոմատացված եղանակով, հետևել բույսերի սնուցմանը, պարարտացման չափաքանակին ու խոնավության ցուցանիշներին, ճշգրիտ հաշվարկել ծախսերը և ցանկացած կլիմայական պայմաններում ստանալ բացառապես էկոլոգիապես մաքուր բանջարեղեն։
Բույսի աճեցումը կատարվում է արհեստական հողածածկույթի մեջ, ինչն ամբողջությամբ կառավարելի է դարձնում հիվանդությունների կանխարգելումը, բույսերի պաշտպանության նպատակով օգտագործվում են բացառապես կենսաբանական միջոցներ։ Մենք աճեցնում ենք բանջարեղեն՝ օգտագործելով միայն վավերացված եվրոպական գյուղատնտեսական նյութեր սննդի որակի բոլոր չափանիշներին համապատասխանելու համար:
Տարիների ընթացքում արտասահմանյան լավագույն մասնագետներն իրենց փորձն են փոխանցել երիտասարդ գյուղատնտեսներին, ինչը նպաստում է ջերմոցային տնտեսության զարգացմանն ու անխափան աշխատանքին։
Ստեղծվել են ավելի քան 1500 աշխատատեղ տարբեր մասնագիտություններ և որակավորում ունեցող մարդկանց համար, ինչը հսկայական ներդրում է արդյունաբերության և տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման համար:
Այսօր ընկերությունում գործում են 100 հա վերջին սերնդի ջերմատներ + 5 հա սածիլանոց, ստանում ենք բիոլոգիապես մաքուր արտադրանք, հասել ենք ծախսերի առավելագույն կառավարմանը, աշխատում ենք դիվերսիֆիկացնել շուկաները, պատրաստում ենք մասնագետներ on-the-job training սկզբունքով /ագրոնոմներ, բույսերի պաշտպաններ, կլիմայի կառավարման ինժեներներ/:
Շահումյան համայնք, Երևան-Երասխ Մայրուղի 4,5, Արարատի մարզ 0731,ՀՀ Արտաշատի խճուղի 51/2, 51/3, Երևան 0007, ՀՀ Հեռ. (+37460) 704 444 |
---|