Հարգելի գործընկերներ, ընկերության գործունեության հետ կապված ցանկացած հարցի, բողոքի, դիտողության կամ առաջարկի դեպքում խնդրում ենք գրել հաղորդագրություն spayka@ spayka.com էլ. հասցեին կամ զանգահարել +374 10 444 470 հեռախոսահամարով:
Պատմություն
- 2001
Դավիթ Ղազարյանը hիմնել է "Սպայկա" ընկերությունը` ի սկզբանե գործունեության հիմնական ուղղությունն ընտրելով բեռնափոխադրումները ՀՀ-ից դեպի ԱՊՀ երկրներ և հակառակը:
- 2002
Բեռնափոխադրումների աշխարհագրական ցանցի ընդլայնում: Մաքսային ձևակերպումների ծառայության մատուցում:
- 2004
"Սպայկա" ընկերությունը ճանաչվել է ԱՊՀ երկրների լավագույն բեռնափոխադրող`Ավտոտրանսպորտի համաշխարհային միության կողմից:
- 2006
Ծովային բեռնափոխադրումների ոլորտում ծառայություններ մատուցելու նպատակով` երկկողմ պայմանագրի կնքում Սևծովյան Բուրգաս, Փոթի և Նովոռոսիսկ նավահանգիստները կապող լաստանավը շահագործող բուլղարական "Սոմատ" ընկերության հետ:
- 2007
"Սպայկա" ընկերությունը հանդես է գալիս սառնարանային սարքավորումների արտադրման բնագավառում ամերիկյան առաջատար "CARRIER TRANSICOLD" ընկերության վաճառքի գծով պաշտոնական ներկայացուցիչը` Հայաստանում, Վրաստանում և Իրանում:
- 2008
Մրգի և բանջարեղենի պահեստավորման նպատակով`անգլիական տեխնոլոգիայով կառուցված սառնարանային համալիրի շահագործում: "IVECO" մակնիշի 15 նոր սառնարանային խցիկներով բեռնատարների ձեռք բերում:
- 2009
«Արարատֆրուտ» բրենդի ներքո թարմ միրգ-բանջարեղենի արտահանում Հայաստանից և վաճառքի կազմակերպում: Պայմանագրերի կնքում հայաստանյան ֆերմերային տնտեսությունների հետ:
- 2010
Գերմանական և իտալական տեխնոլոգիաներով հագեցած նոր սառնարանային համալիրի կառուցում` 10.000 տոննա ընդհանուր տարողությամբ:
Միրգ-բանջարեղենի տեսակավորումն իրականացնելու նպատակով`իտալական արտադրության ավտոմատացված հոսքագծի ձեռք բերում:
"Սպայկա Պլաստիկս" փաթեթավորման պարագաների արտադրության բրենդի ստեղծում:
Երթուղու ընթացքում ցանկացած ժամանակ բեռի շարժին հետևելու արբանյակային տեղորոշման GPS համակարգի ներդրում:
"VOLVO" մակնիշի 60 նոր բեռնատարներով ընկերության շարժակազմի համալրում:
- 2011
Ստեղծվել է միջազգային չափանիշներին համապատասխան պահածոյացված կոմպոտի և հյութերի "Արարատֆուդ" ապրանքանիշը:
ISO 9001:2008 և ISO 22000:2005 չափանիշներին համապատասխան որակի կառավարման միջազգային համակարգի ներդրում:
Ավտոպարկի ընդլայնում`«VOLVO» մակնիշի թվով 50 նոր քարշակների ձեռք բերում:
- 2012
"Սպայկա" ընկերությունը հանդիսանում է "VOLVO" և "KRONE" ընկերությունների պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում:
Հիմնվել է եվրոպական տեխնոլոգիաներով համալրված փայտե արկղերի արտադրությունը:
- 2013
Ժամանակակից, արդի տեխնոլոգիաներով հագեցած "Սպայկա" ընկերության տարածքի ընդլայնում նոր` Բագրատունյաց 70/18 հասցեում:
Մրգի և բանջարեղենի տեսակավորումն իրականացնող հզոր հոսքագծերի ձեռք բերում:
Եվրոպական տեխնոլոգիաներով հագեցած սառնարանային համալիրի ստեղծում ` 12,000 տոննա տարողությամբ:
"Սպայկա" ընկերության կողմից ՀՀ տրանսպորտի ոլորտում առաջինը ներդրվեց հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման CRM համակարգը:
- 2014
Տարածաշրջանի ամենամեծ ժամանակակից ջերմոցային համալիրի կառուցումը ՀՀ Արարատի մարզի Շահումյան համայնքում` 50 հեկտար մակերեսով:
Ջերմոցային տնտեսության շահագործման արդյունքում Արարատի մարզի գյուղերում բացվել են ավելի քան 300 նոր աշխատատեղեր:
Երկարաժամկետ պայմանագրերի կնքում խոշոր ֆերմերային տնտեսությունների հետ` թարմ մրգի և բանջարեղենի արտահանման ընդլայնման նպատակով:
Միջազգային առևտրի ընդլայնումը ԱՊՀ և ԵՄ երկրների հետ:
- 2015
24-ժամյա բարձրակարգ VOLVO TRUCKS տեխսպասարկման կենտրոնի հիմնում:
"SHMITZ CARGOBULL" և "Carrier Transicold" ընկերությունների պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում:
Կոմպոտների և հյութերի, պահածոների նոր հոսքագծի շահագործում:
- 2016
Ինտենսիվ այգեգործության մեկնարկ Շենիկ և Ալափարս գյուղերում, ավելի քան 500 հեկտար այգիների հիմնադրում:
Ընկերությունը հանդիսանում է Հայաստանից թարմ մրգերի և բանջարեղենի առաջատար արտահանողը (70% մասնաբաժին):
"VOLVO" մակնիշի թվով 100 նոր մեքենաների ձեռքբերմամբ շարժակազմի ընդհանուր թիվը հասավ 215 միավորի՝ հագեցած օնլայն վերահսկման սեփական համակարգով:
- 2017
Շահագործման է հանձնվել ևս 25 հեկտար նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ջերմոցային տնտեսություն ՀՀ Արարատի մարզի Շահումյան համայնքում, ինչպես նաև հանրապետությունում ամենամեծ սածիլանոցը 5 հա՝ աշխատատեղերի քանակը հասցնելով 850-ի:
Բաց գրունտում բոլոկիի /սեղանի բողկի/ ինտենսիվ արտադրության կազմակերպում Տավուշի մարզի Հաղթանակ համայնքում՝ 200 նոր աշխատատեղ, համապատասխան պահեստային ու արտադրական ենթակառուցվածքներ:
- 2018
Աշխարհում կիսափակ տեխնոլոգիաներով ամենամեծ ջերմոցային համալիրի կառուցումը Երևանի Նորագավիթ թաղամասում 50 հեկտար մակերեսով՝ ստեղծելով նոր 800 աշխատատեղ:
Հայկական լոլիկը "Սպայկայի" բեռնատարով առաջին անգամ ցամաքային ճանապարհով մուտք գործեց Դուբայ:
ISO 14001 և OHSAS 18001 որակի միջազգային ստանդարտների ձեռքբերում:
- 2019
Ընկերության կողմից Հայաստանի գույղատնտեսության մեջ ընդհանուր ներդրումների ծավալը կազմում է ավելի քան 300 մլն դոլար:
"Սպայկա" ընկերությունը մասնակցել է Բեռլինում համաշխարհային ամենամեծ "FRUIT LOGISTICA" և Դուբայում սննդի արդյունաբերության "Gulfood" ցուցահանդեսներում:
"VOLVO" մակնիշի 100 նոր բեռնատարներով ընկերության շարժակազմի համալրում:
Շահագործման է հանձվել գերմանական և հոլանդական նորագույն տեխնոլոգիաներով հագեցած պանրի գործարան` տարեկան ավելի քան 2000 տոննա արտադրողականությամբ:
- 2020
"VitaFresh" բրենդի ներքո ստեղծվել է նոր անհատական փաթեթավորում, ինչի համար ընկերությունը ձեռք է բերել նմանօրինակը չունեցող բազմաֆունկցիոնալ սմարթ հոսքագիծ՝ լիովին ավտոմատացնելով արտադրանքի տեսակավորման, կշռման, տարրայավորման և մակնշման պրոցեսները:
- 2021
Ընկերության ինտենսիվ այգիները համալրվել են ավելի քան 1,000,000 պտղատու ծառերով։
- 2022
Հայաստանի ամենամեծ 5 հա սածիլանոցի վերակառուցումը ՝ համապատասխան վերջին սերնդի տեխնոլոգիաներին: Այսպիսով Սպայկա ընկերության ժամանակակից սածիլանոցում աճեցվում է 5,000,000 սածիլ: