Ինտենսիվ այգեգործություն. Գյուղատնտեսության զարգացման նոր էջ Հայաստանում
Հայաստանը արևի ու ջերմության երկիր է, իր յուրահատուկ կոլորիտով, անուշահամ մրգով ու բանջարեղենով, որոնք սիրված են ոչ միայն հայերի, այլ նաև երկիրը այցելող հյուրերի և զբոսաշրջիկների կողմից։ Այդ սերը պահպանելու, հայկական որակյալ ապրանքը աշխարհի տարբեր երկրներներում ներկայացնելու նպատակով "Սպայկա" ընկերությունը մեծ ներդրումներ է անում հայկական գյուղատնտեսությունը զարգացման գործում։
Մենք աճեցնում ենք ծիրանի, դեղձի, խնձորի, սալորի, կեռասի, տանձի և այլ պտուղների հատուկ տեսակներ, որոնք իսկապես հանդիսանում են երկրի իրական խորհրդանիշներ և արժեք են ներկայացնում արտերկրում:
Բարձրորակ գյուղատնտեսական արտադրանքի մշակումը "Սպայկա" ընկերության գործունեության կարևորագույն ոլորտն է:
Սա է պատճառը, որ 2016 թվականից սկսած "Սպայկա" ընկերությունը Արմավիրի մարզի Շենիկ և Կոտայք մարզի Ալափարս համայքներում 500 հա տարածքում մեկնարկել է նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ինտենսիվ այգիների հիմնումը։
Ընկերության ինտենսիվ այգիների սերտիֆիկացված են Global Gap համաշխարհային ստանդարտներով և գործում են որակի կառավարման ISO 9001, ISO 22000 միջազգային չափանիշներին համապատասխան։
"Սպայկայի" ինտենսիվ այգիները Արարատյան դաշտավայրի էկոլոգիապես մաքուր նախալեռներում բնական աճեցված 30 տեսակի պտղատու ծառերն են։
Այգիների ժամանակից ոռոգման համակարգի անխափան աշխատանքը ապահովում են ընկերության հինգ սեփական ջրամբարները, որոնք նպաստում են բույսերի ճիշտ աճին ու զարգացմանը:
Բարձրորակ արտադրանք և հիանալի համային ցուցանիշներ ստանալու բաղադրիչներն են հրաբխային ծագում ունեցող բերրի հողերը, որոնք գտնվում են ծովի մակերևույթից 960մ և 1200մ բարձրության վրա, բարենպաստ կլիմայական պայմանները, ոռոգման ջրի պատշաճ ապահովումը և մաքրությունը, կաթիլային ոռոգման համակարգի ներդրումը, բարձր որակավորում ունեցող գյուղատնտեսները, հողի մշակման իտալական նորարար տեխնոլոգիաների ներդրումը, ժամանակակից տեխնիկայի օգտագործումը։
Աճող պահանջարկի շնորհիվ 2007 թվականից "Սպայկա" ընկերությունը "Արարատֆրուտ" ապրանքանիշի ներքո սկսել է արտահանել թարմ միրգ և բանջարեղեն:
Ընկերությունը հանդիսանում է գյուղատնտեսական արտադրանքի խոշորագույն արտահանողը և ռազմավարական կարևոր դեր է խաղում տարածաշրջանում՝ հանդես գալով որպես լոկոմոտիվ տվյալ ոլորտում։