20.04.2017
«Սպայկա»-ն Հայաստանում պանրի սեփական արտադրություն է սկսում
Պանրի սեփական արտադրությունը «Սպայկա» ընկերության համար նոր ուղղություն է: Այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Սպայկա» ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը:
«Ուսումնասիրելով Ռուսաստանի շուկան՝ հսկայական պոտենցիալ տեսանք: Ներկայումս արդեն իսկ պայմանագրեր են կնքվել՝ Հայաստանից տարեկան ավելի քան 1000 տոննա բորբոսով պանիր արտահանելու նպատակով: Դրա համար էլ հենց կառուցվելու է այդ գործարանը»,- ասաց Բաղդասարյանը:
Պանրի գործարանը գործելու է Կոտայքի մարզում:
Այս տարվա ընթացքում ընկերությունը պատրաստվում է կաթի արտադրության և վերամշակման համար ներդնել ավելի քան 18 մլն ԱՄՆ դոլար: