logo

Հարգելի գործընկերներ, ընկերության գործունեության հետ կապված ցանկացած հարցի, բողոքի, դիտողության  կամ առաջարկի դեպքում խնդրում ենք գրել հաղորդագրություն spayka@ spayka.com  էլ. հասցեին  կամ զանգահարել +374 10 444 470  հեռախոսահամարով:

15.07.2011
Վարչապետը ծանոթացել է «Սպայկա» ընկերության տեխնիկական հնարավորություններին
Վարչապետը ծանոթացել է «Սպայկա» ընկերության տեխնիկական հնարավորություններին

ՀՀ վարչապետ  Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է  «Սպայկա»  միջազգային բեռնափոխադրող ընկերություն, որն «Արարատֆրուտ» ապրանքանիշի  ներքո իրականացնում է թարմ մրգի արտահանման ներդրումային ծրագիր, եւ ծանոթացել ընկերության տեխնիկական հնարավորություններին:

Ինչպես Մեդիամաքս-ին  տեղեկացրել են  ՀՀ կառավարության  մամուլի ծառայությունում, վարչապետն ուսումնասիրել է գյուղմթերքները դեպի Եվրոպա եւ ԱՊՀ երկրներ բեռնափոխադրող բեռնատարների սառեցման, տեղորոշման եւ տեխնիկական այլ համակարգերի աշխատանքին,  արտադրական հզորություններին` սառնարանային  տնտեսությանը,  գյուղատնտեսական մթերքների փաթեթավորման գործընթացին, ինչպես նաեւ հանդիպել է «Սպայկա» ընկերությանը  գյուղատնտեսական ապրանքներ մատակարարող ֆերմերներին  քննարկել  նրանց  հուզող  խնդիրները:

Համակարգի ստեղծման համար ընկերությունն արդեն իսկ ներդրել է ավելի քան $ 45 մլն: «Սպայկա» ընկերությունը հիմնադրվել է  2001 թ-ին: ՀՀ կառավարությունը  2010թ. հուլիսի 1-ի եւ 2011թ. փետրվարի 3-ի որոշումներով  «Սպայկա» ՍՊԸ-ի կողմից իրականացվող ներդրումային ծրագրերի շրջանակներում` 300 մլն դրամը գերազանցող արժեքով որոշակի ապրանքների գծով մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել է համապատասխանաբար մինչեւ 2013թ. հուլիսի 1-ը եւ 2014թ. փետրվարի 1-ը։ 

2010-2012թթ. ընկերությունը կիրականացնի շուրջ $ 100 մլն ներդրումային ծրագրեր, որոնց արդյունքում նախատեսվում է ավելի քան 1900 նոր մշտական աշխատատեղերի ստեղծում: 2009թ. ընկերության մշտական աշխատակիցների թիվը 65 էր, իսկ 2011թ-ին կազմակերպությունն ունի արդեն մոտ 450 աշխատակից:

 

Աղբյուր՝ http://www.mediamax.am/am/news/business/1769/

SPAYKA