«Արարատֆուդ» ապրանքանիշը ստեղծվել է 2010 թվականին:
Ավանդական բաղադրատոմսով պահածոյացված կոմպոտները, հյութերն ու նեկտարներն իրենց համային բարձր հատկանիշների, որակի և մատչելիության համադրելիության շնորհիվ սպառողների կողմից մեծ պահանջարկ են վայելում:
«Արարատֆուդ» ապրանքանիշի կոմպոտի, հյութամթերքների արտադրությունն այսօր վերազինված է իտալական արդի ավտոմատացված հոսքագծով, որն ապահովում է արտադրանքի բարձր որակ: «Արարատֆուդ»-ն այսօր գործում է որակի կառավարման ISO 9001:2008 և ISO 22000:2005 միջազգային չափանիշներին համապատասխան: Արտադրանքի մեջ չեն օգտագործվում արհեստական գունանյութեր և կոնսերվանտներ: Ներկայումս «Արարատֆուդ»-ի տեսականին արտահանվում է ԱՊՀ և Եվրամիության երկրներ:
Տարեկան արտադրական ծավալը 42մլն տարա է:
Մոտ ապագայում ապրանքանիշի տեսականին
կհամալրվի բանջարեղենի պահածոների լայն տեսականիով:
Բնական, թարմ մրգերից պատրաստված կոմպոտները, հյութերն ու նեկտարներն այսօր սպառողներին ներկայանում են հետևյալ տեսականիով.
Կոմպոտներ | Հյութեր և նեկտարներ |
Ծիրան | Չիչխան |
Դեղձ | Ծիրան |
Նուռ | Դեղձ |
Հոն | Հոն |
Մամուխ | Լոլիկ |
Բալ | |
Սերկևիլ | |
Ելակ | |
Մորի | |
Մոշ | |