logo

Հարգելի գործընկերներ, ընկերության գործունեության հետ կապված ցանկացած հարցի, բողոքի, դիտողության  կամ առաջարկի դեպքում խնդրում ենք գրել հաղորդագրություն spayka@ spayka.com  էլ. հասցեին  կամ զանգահարել +374 10 444 470  հեռախոսահամարով:

18.09.2014
ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է համագործակցությունը «Սպայկա» ընկերության հետ
ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է համագործակցությունը «Սպայկա» ընկերության հետ

ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է համագործակցությունը «Սպայկա» ՍՊԸ–ի հետ, որը առաջատար դիրք է զբաղեցնում ՀՀ միջազգային ավտոփոխադրումների շուկայում, հայտնում են բանկի մամուլի ծառայությունից:

Բանկի և ընկերության համագործակցությունը սկսվել է 2012թ.–ին, իսկ 2013թ.–ի մարտին ՎՏԲ-Հայաստան Բանկը կատարել է միջազգային ֆակտորինգի առաջին գործարքը ՎՏԲ Ֆակտորինգի (ՎՏԲ խումբ) հետ համատեղ, որի շրջանակում ընկերության համար բացվել է 7 մլն ԱՄՆ դոլարի վարկային սահմանաչափ:

Որպես արգասաբեր ու շարունակական համագործակցության խորհրդանիշ ընկերության 114 բեռնատար ավտոմեքենաների կողմային պատերին առկա է բանկի տարբերանշանը և «Ֆինանսական գործընկեր` ՎՏԲ-Հայաստան Բանկ» գրվածքը:

«Սպայկա» միջազգային փոխադրումների ընկերությունն իրականացնում է բեռնափոխադրումներ Հայաստանից Ռուսաստան, ԱՊՀ երկրներ ու Եվրոպա, զբաղվում է փրփրած պոլիստիրոլից պրոդուկտների արտադրանքով ու փաթեթավորման նյութերի արտադրմամբ, թարմ մրգերի ու բանջարեղենի արտահանմամբ, պահածոների արտադրանքով ու բաշխմամբ:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսևը նշում է. «Միջազգային շուկայում ՎՏԲ խմբի բարձր վարկանիշն ու խմբի ներսում հաջող համագործակցությունը նպաստում է արտահանմամբ զբաղվող հաճախորդներին համար լավագույն պայմաններ ապահովելուն, ինչն էլ իր հերթին հնարավորություն է տալիս ավելացնելու Հայաստանի և այլ երկրների միջև ապրանքաշրջանառությունը: ՎՏԲ տարբերանշանի առկայությունը «Սպայկա» ընկերության բեռնատար ավտոմեքենաների վրա ընդգծում է հաճախորդի հետ ունեցած գործընկերային հարաբերությունները և ծառայում է մեր բանկի` որպես ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի վստահելի մասնակցի իմիջի ամրապնդմանը»։

«Մեր ընկերությունն արդեն մի քանի տարի է օգտվում է ՎՏԲ-Հայաստան Բանկի ծառայություններից: Այս ընթացքում մենք համոզվել ենք, որ բանկը վստահելի գործընկեր է, որը ձգտում է երկարաժամկետ ու սերտ հարաբերություններ ունենալ իր հաճախորդների հետ: Մենք ամրապնդելու և զարգացնելու ենք մեր համագործակցությունը, որը հիմնված է պրոֆեսիոնալիզմի և համագործակցության բարձր մակարդակի վրա»,– նշում է «Սպայկա» ՍՊԸ գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանը:

Աղբյուր՝ http://www.armbanks.am/hy/2014/09/18/79592/

SPAYKA