logo

Հարգելի գործընկերներ, ընկերության գործունեության հետ կապված ցանկացած հարցի, բողոքի, դիտողության  կամ առաջարկի դեպքում խնդրում ենք գրել հաղորդագրություն spayka@ spayka.com  էլ. հասցեին  կամ զանգահարել +374 10 444 470  հեռախոսահամարով:

11.03.2020
Եվրասիական բանկն ուզում է վարկ տալ «Սպայկային»
Եվրասիական բանկն ուզում է վարկ տալ «Սպայկային»

Եվրասիական զարգացման բանկի ղեկավար Անդրեյ Բելյանինովն այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում նշեց, որ բանկը պատրաստ է Հայաստանում արդյունաբերական նախագծեր վարկավորել։

 

Նախորդ տարի քննարկվել է հանրապետությունից միրգ ու բանջարեղեն արտահանող ամենախոշոր ընկերության` «Սպայկայի» վարկավորման հարցը։ Այն անցած տարի բորբոսապանիրների խոշոր գործարան է բացել։

 

Այդ հարցը որոշ ժամանակով հետաձգվում է, թեև ամբողջովին չի հանվել օրակարգից։ Առաջացած լրացուցիչ ռիսկերի պատճառով Եվրասիական բանկը դեռ լրջորեն չի դիտարկում այդ նախագիծը, սակայն ուզում է այս տարվա երրորդ եռամսյակում վերադառնալ դրան։

 

«Նախագիծն ամեն դեպքում լավն է, պետք է պարզապես նորից գնահատել այն», – ավելացրեց նա։

 

2019 թվականի նոյեմբերին ընկերության դեմ քրեական գործ էր հարուցվել այն հիմքով, որ նախկին իշխանության օրոք «Սպայկան» երրորդ երկրներից հայկականի անվան տակ միրգ ու բանջարեղեն էր արտահանում` խուսափելով հարկերից։

Եվրասիական բանկը շարունակում է վարկային գծեր տրամադրել Հայաստանի մասնավոր բանկերին, բանկերն իրենց հերթին վարկավորում են տեղական փոքր ու միջին բիզնեսը։

 

«Նախագծերը ֆինանսապես այնքան էլ տարողունակ չեն, բայց երևի դա կապված է մեր չափից ավելի զգուշավորության հետ», –ավելացրեց Բելյանինովը։

 

Աղբյուր`https://armeniasputnik.am/economy/20200311/22352156/evrasiakan-bankn-uzum-e-varkavorel-hayastani-xoshoraguyn-hanqn-u-mrgi-artahanoxin.html?fbclid=IwAR2rPw8FXMcRj4simDcOtBdmF4CIFbtaYw1Sj8sY_fXWziyxg87LLTc2vJw

 

 




SPAYKA