22.03.2017
Կարեն Կարապետյանը ծանոթացել է Արարատի մարզի արտադրական ձեռնարկությունների ծրագրերին
Վարչապետն Արարատի մարզ այցն ավարտել է Շահումյան համայնքում գտնվող «Գրինհաուզ» ջերմոցային համալիրում, որը հիմնադրվել է 2014 թվականին 50 հեկտար ջերմոցային լոլիկի և 30 հեկտար բողկի արտադրության նպատակով: Գործընկեր «Սպայկա» ընկերության աջակցությամբ 2014-2016 թթ. ներդրվել է ավելի քան 30 մլն դոլար, այս տարի ներդրվելու է ևս 20 մլն: 2017-ին համալիրում արտադրական բանջարեղենի՝ լոլիկ, սմբուկ, բադրջան, բիբար, բողկ, ծավալը ներկայիս 22 հազարի փոխարեն կազմելու է մոտ 40 հազար տոննա, որն ամբողջությամբ արտահանվելու է: Նշվել է նաև, որ 2017-ին «Սպայկա» ընկերության ընդհանուր ներդրումները ՀՀ գյուղատնտեսության և տրանսպորտի ոլորտում կազմելու է ավելի քան 80 մլն դոլար:
Աղբյուր՝ http://www.gov.am/am/news/item/12889/