logo

Հարգելի գործընկերներ, ընկերության գործունեության հետ կապված ցանկացած հարցի, բողոքի, դիտողության  կամ առաջարկի դեպքում խնդրում ենք գրել հաղորդագրություն spayka@ spayka.com  էլ. հասցեին  կամ զանգահարել +374 10 444 470  հեռախոսահամարով:

04.06.2021
ՍՊԱՅԿԱ ՍՊԸ դոլարային պարտատոմսերի հրապարակային առաջարկ (2րդ տրանշ)
ՍՊԱՅԿԱ ՍՊԸ դոլարային պարտատոմսերի հրապարակային առաջարկ (2րդ տրանշ)

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2021թ. մայիսի 21-ի Թիվ N 1/287Ա որոշմամբ գրանցվել է «ՍՊԱՅԿԱ» ՍՊԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:


Տեղաբաշխումն սկսվում է 2021 թվականի հունիսի 10-ից և ավարտվելու է 2021թ. հունիսի 15-ին կամ ավելի վաղ` այն օրը, երբ վաճառվի վերջին պարտատոմսը:


Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները սահմանված կարգով պետք է լրացնեն և պատշաճ կերպով «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ առաքեն կամ ներկայացնեն Պարտատոմսերի ձեռքբերման հայտ/հայտեր:


Պարտատոմսերի ձեռքբերման հայտի լրացումից և պատշաճ կերպով «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ առաքումից հետո, սակայն ոչ ուշ քան պարտատոմսերի ձեռքբերման օրվա ժամը 16:30-ը պարտատոմս ձեռք բերել ցանկացող անձը պետք է տեղաբաշխման նպատակով «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ում բացված № 1570043100981101 հաշվեհամարին կատարի ձեռք բերվող պարտատոմսերի դիմաց վճարում:


Ծրագրային ազդագրի և թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակը կարելի է բեռնել ստորև ներկայացված հղումներով, իսկ թղթային տարբերակները` այցելելով Ամերիաբանկի գլխամասային գրասենյակ(ՀՀ, 0010 Երևան, Վազգեն Սարգսյան 2):


Պարտատոմսերիէականպայմանները 

 

ԴԱՍԸ

 Անվանական արժեկտրոնային  

ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ

 100 ԱՄՆ դոլար

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՎԱԼԸ

 1,000,000 ԱՄՆ դոլար

ՔԱՆԱԿԸ

 10,000 հատ

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

 9 ամիս

ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ

 8.5 %

ԱՐԺԵԿՏՐՈՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 

 3 ամիս պարբերականությամբ 

ՏԵՂԱԲԱՇԽՈՂԸ

 «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ


 

 

Ծրագրային Ազդագիր

Թողարկման վերջնական պայմանները

Մեկ պարտատոմսի գինը տեղաբաշխման ժամկետի ընթացքում

SPAYKA