ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2021թ. մայիսի 21-ի Թիվ N 1/287Ա որոշմամբ գրանցվել է «ՍՊԱՅԿԱ» ՍՊԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:
Տեղաբաշխումն սկսվում է 2021 թվականի հունիսի 9-ից և ավարտվելու է 2021թ. հունիսի 15-ին կամ ավելի վաղ` այն օրը, երբ վաճառվի վերջին պարտատոմսը:
Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները սահմանված կարգով պետք է լրացնեն և պատշաճ կերպով «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ առաքեն կամ ներկայացնեն Պարտատոմսերի ձեռքբերման հայտ/հայտեր:
Պարտատոմսերի ձեռքբերման հայտի լրացումից և պատշաճ կերպով «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ առաքումից հետո, սակայն ոչ ուշ քան պարտատոմսերի ձեռքբերման օրվա ժամը 16:30-ը պարտատոմս ձեռք բերել ցանկացող անձը պետք է տեղաբաշխման նպատակով «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ում բացված № 1570043100981101 հաշվեհամարին կատարի ձեռք բերվող պարտատոմսերի դիմաց վճարում:
Ծրագրային ազդագրի և թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակը կարելի է բեռնել ստորև ներկայացված հղումներով, իսկ թղթային տարբերակները` այցելելով Ամերիաբանկի գլխամասային գրասենյակ(ՀՀ, 0010 Երևան, Վազգեն Սարգսյան 2):
Պարտատոմսերիէականպայմանները
ԴԱՍԸ |
Անվանական արժեկտրոնային |
|
ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ |
100 ԱՄՆ դոլար |
|
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՎԱԼԸ |
5,500,000 ԱՄՆ դոլար |
|
|
55,000 հատ |
|
ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ |
24 ամիս |
|
ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ |
9 % |
|
ԱՐԺԵԿՏՐՈՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ |
3 ամիս պարբերականությամբ |
|
ՏԵՂԱԲԱՇԽՈՂԸ |
«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ |