ՍՊԱՅԿԱ ՍՊԸ դրամային պարտատոմսերի հրապարակային առաջարկ
ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2019թ. հուլիսի 03-ի որոշմամբ գրանցվել է «ՍՊԱՅԿԱ» ՍՊԸ դրամային պարտատոմսերի ազդագիրը:
Տեղաբաշխումն սկսվում է 2019 թվականի հուլիսի 11-ից: Պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվելու է 2019թ. օգոստոսի 11-ին կամ ավելի վաղ` այն օրը, երբ վաճառվի վերջին պարտատոմսը:
Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները սահմանված կարգով պետք է լրացնեն և պատշաճ կերպով «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ առաքեն կամ ներկայացնեն Պարտատոմսերի ձեռքբերման հայտ/հայտեր:
Պարտատոմսերի ձեռքբերման հայտի լրացումից և պատշաճ կերպով «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ առաքումից հետո, սակայն ոչ ուշ քան պարտատոմսերի ձեռքբերման օրվա ժամը 16:30-ը պարտատոմս ձեռք բերել ցանկացող անձը պետք է տեղաբաշխման նպատակով «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ում բացված 1570043103122800 հաշվեհամարին կատարի ձեռք բերվող պարտատոմսերի դիմաց վճարում:
Ազդագրի էլեկտրոնային տարբերակը կարելի է բեռնել ստորև ներկայացված հղմամբ, իսկ թղթային տարբերակները` այցելելով Ամերիաբանկի գլխամասային գրասենյակ(ՀՀ, 0010 Երևան, Վազգեն Սարգսյան 2):
Պարտատոմսերի էական պայմանները
ԴԱՍԸ |
Անվանական արժեկտրոնային |
|
ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ |
100,000 ՀՀ դրամ |
|
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՎԱԼԸ |
1,400,000,000 ՀՀ դրամ |
|
|
14,000 հատ |
|
ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ |
24 ամիս |
|
ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ |
12.5 % |
|
ԱՐԺԵԿՏՐՈՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ |
3 ամիս պարբերականությամբ |
|
ՏԵՂԱԲԱՇԽՈՂԸ |
«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ |