05.09.2019
Հայտարարություն դրամային եւ դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքների վերաբերյալ
2019թ.-ի օգոստոսի 30-ին ավարտվեց «ՍՊԱՅԿԱ» ՍՊԸ կողմից թողարկված AMSPKYB21ER5 եւ AMSPKYB22ER3 պարտատոմսերի տեղաբաշխումը:
Տեղաբաշխումից ներգրաված միջոցների ընդհանուր ծավալը կազմել է համապատասխանաբար 7,600,000 ԱՄՆ դոլար եւ 600,000,000 ՀՀ դրամ:
Ընկերությունը պատրաստվում է դիմել «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ տեղաբաշխված պարտատոմսերը ABond հարթակում ցուցակելու նպատակով: