ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2019թ. հունիսի 07-ի Թիվ N 1/356Ա որոշմամբ գրանցվել է «ՍՊԱՅԿԱ» ՍՊԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:
Տեղաբաշխումն սկսվում է 2019 թվականի հունիսի 13-ից: Պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվելու է 2019թ. օգոստոսի 30-ին կամ ավելի վաղ` այն օրը, երբ վաճառվի վերջին պարտատոմսը:
Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները սահմանված կարգով պետք է լրացնեն և պատշաճ կերպով «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ առաքեն կամ ներկայացնեն Պարտատոմսերի ձեռքբերման հայտ/հայտեր:
Պարտատոմսերի ձեռքբերման հայտի լրացումից և պատշաճ կերպով «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ առաքումից հետո, սակայն ոչ ուշ քան պարտատոմսերի ձեռքբերման օրվա ժամը 16:30-ը պարտատոմս ձեռք բերել ցանկացող անձը պետք է տեղաբաշխման նպատակով «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ում բացված 1570043100981101 հաշվեհամարին կատարի ձեռք բերվող պարտատոմսերի դիմաց վճարում:
Ծրագրային ազդագրի և թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակը կարելի է բեռնել ստորև ներկայացված հղումներով, իսկ թղթային տարբերակները` այցելելով Ամերիաբանկի գլխամասային գրասենյակ(ՀՀ, 0010 Երևան, Վազգեն Սարգսյան 2):
Պարտատոմսերի էական պայմանները
ԴԱՍԸ | Անվանական արժեկտրոնային |
ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ | 100 ԱՄՆ դոլար |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՎԱԼԸ | 15,000,000 ԱՄՆ դոլար |
ՔԱՆԱԿԸ | 150,000 հատ |
ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ | 24 ամիս |
ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ | 8.5 % |
ԱՐԺԵԿՏՐՈՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ | 3 ամիս պարբերականությամբ |
ՏԵՂԱԲԱՇԽՈՂԸ | «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ |
Թողարկման վերջնական պայմանները
Մեկ պարտատոմսի գինը տեղաբաշխման ժամկետի ընթացքում
Ձեռքբերման հայտ-հանձնարարական իրավաբանական անձանց համար
Ձեռքբերման հայտ-հանձնարարական ֆիզիկական անձանց համար