Նորություններ
Վարչապետն Արարատի մարզ այցն ավարտել է Շահումյան համայնքում գտնվող «Գրինհաուզ» ջերմոցային համալիրում, որը հիմնադրվել է 2014 թվականին 50 հեկտար ջերմոցային լոլիկի և 30 հեկտար բողկի արտադրության նպատակով:
Թարմ պտուղ-բանջարեղենի արտահանման նպատակով 55 բեռնատարներով բարձված լաստանավը «Փոթի» նավահանգստից արդեն ուղևորվել է դեպի Նովոռոսիյսկ:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է «Սպայկա»
ընկերություն` թարմ պտուղ-բանջարեղենի արտահանման գործընթացի կազմակերպման
աշխատանքները դիտարկելու նպատակով:
Ապրիլի 15-ի գործադիրի որոշմամբ ներդրումային ծրագրի շրջանակում «Սպայկա» ՍՊԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների հաշվարկած ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը կհետաձգվի երեք տարով:
Կցասայլերի արտադրությամբ զբաղվող Krone գերմանական ընկերությունը մեծացնում է վաճառքի ծավալները Հայաստանում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում ընկերության մենեջեր Դան Շնիկը: